<<Սերվիս ԷյԷմ>> ՍՊԸ
SHAHINYANS փաստաբանական գրասենյակը նեղ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման շրջանակներում, համագործակցում է տնտեսագիտական, այդ թվում՝ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական անկախ փորձաքննություններ իրականացնելու իրավասություն ունեցող <<Սերվիս ԷՅԷՄ>> ՍՊ ընկերության հետ:
Ընկերության տնօրեն Գարիկ Ջալալյանն իր գործունեությունը սկսել է 1998 թվականից՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում նախ զբաղվելով մակրոտնտեսական քաղաքականության, ապա հարկային քաղաքականության մշակմամբ: 1999 թվականի վերջից մինչև 2001 թվականի կեսերը աշխատել է ՀՀ բանկային համակարգում՝ առևտրային բանկում զբաղեցնելով ֆինանսական վերահսկողության և բանկային մեթոդաբանության ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը: 2001 թվականի կեսերից մինչև 2005 թվականի կեսերը աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության, այնուհետև՝ հարկային պետական ծառայության, մեթոդական բլոկում՝ զբաղվելով հարկային վարչարարության բարեփոխումներով: Անմիջականորեն մշակել է հարկային ոլորտի օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի նախագծերը, մասնակցել դրանց արտագերատեսչական քննարկումներին, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել տնտեսական բնառավառի իրավական ակտերի նախագծերի մշակմանը: Հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական է: 2005-2007 թվականներին աշխատել է բուհական համակարգում որպես ռեկտորի ֆինանսական և իրավական հարցերով խորհրդական՝ միաժամանակ դասավանդելով հասարարական գիտությունների ամբիոնում: 2006 թվականին շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է թվով 3 գիտական հոդվածների: 2007-2013 թվականներին իր ուժերն է փորձել մասնավոր հատվածում՝ զբաղեցնելով մասնավոր ընկերության ղեկավար պաշտոններ, իսկ 2011-2013 թվականներին՝ միաժամանակ երկու մասնավոր ընկերության, որոնք, ի դեպ, 1000 հարկ վճարողների ցանկում ընդգրկված կազմակերպություններ են, տնօրեն: 2013-2018 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ <<Փորձաքննությունների ազգային բյուրո>> ՊՈԱԿ-ի տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ, իսկ 2018 թվականից մինև այժմ՝ <<Սերվիս ԷյԷմ>> ՍՊ ընկերության հիմնադիր-տնօրենն է ու դատական փորձագետը: ԸՆկերությունն, ի դեմս, Գարիկ Ջալալյանի, փորձագիտական ծառայություններ է մատուցում ինչպես իրավասու մարմինների որոշումների հիման վրա, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կամ դատավարության կողմերի, վերջիններիս ներկայացուցիչների նախաձեռնությամբ, հետևյալ ուղղություններով.
- ՀՀ Քրեական օրենսգրքի տնտեսական հանցագործությունների բոլոր դեպքերով, մասնավորապես, հարկերից չարամտորեն խուսափելու, կեղծ կամ կանխամտածված սնանկության դեպքերով,
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բիզնեսին պատճառված վնասի՝ իրական վնաս և բաց թողնված օգուտ, հաշվարկում,
- հարկային մարմնի՝ որպես վարչական մարմնի, կայացված ակտերով, այդ թվում՝ ստուգման ակտերով, հաշվարկված ու առաջադրված պարտավորությունների հիմնավորվածության մասով,
- բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման մասով
- ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ գործերով:
Հեռախոս՝+37495999783
Էլ. փոստ՝ garik_jalalyan@mail.ru
Իր գործունեությունը սկսել է 1994 թվականից՝ որպես ՀՀ դատախազության քննիչ, այնուհետև՝ դատախազության ավագ քննիչ:
Դրանից հետո զբաղեցրել է կենտրոնական զինվորական դատախազության դատախազի, իսկ այնուհետև՝ ավագ դատախազի պաշտոնը:
Շարունակելով իր գործունեությունը՝ Արման Հակոբյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում:
2016 թվականին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում:
2017 թվականին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում:
2019 թվականին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում:
Անցնելով թոշակի, Արման Հակոբյանը 2021 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։
Իրավապահ համակարգում բազմամյա անբասիր ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և պարգևների:
- 30.12.2004-03.04.2006 թվականներին աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
- 03.04.2006-10.07.2007 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական վարչության Գորիսի բաժնի քննչական վարչության քննիչ:
- 10.07.2007-31.08.2010 թվականներին՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժանմունքի քննիչ:
- 31.08.2010-05.12.2013 թվականներին՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի ավագ քննիչ:
- 05.12.2013-06.10.2014 թվականներին՝ ՀՀ քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ:
- 06.10.2014-05.02.2015 թվականներին՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ:
- 10.02.2015-16.05.2016 թվականներին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:
- 16.05.2016-03.07.2017 թվականներին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
- 03.07.2017-20.09.2017 թվականներին ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակեերպված և պաշտոնեական հանցագործությոնների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ:
- 13.04.2018-06.06.2019 թվականներին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:
- ՀՀ ոստիկանության պետի կողմից երկու անգամ հայտարարվել է շնորհակալություն, մեկ անգամ պարգևատրվել է կրծքանշանով:
- ՀՀ գլխավոր դատախազի կողմից մեկ անգամ հայտարարվել է շնորհակալություն:
- ՀՀ արտակարգ իրավճակների նախարարի կողմից պարգևատրվել է պատվոգրով:
- ՀՀ հատւկ քննչական ծառայության պետի կողմից պարգևատրվել է <<ՀՀ իրավակարգի ամրապնդման>> և <<Գերազանց ծառայությա համար>> մեդալներով:
Ծնվել է 1981 թ-ի մայիսի 18-ին:
2004 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2002-2006 թվականներին աշխատել է ՀՀ կառավարության իրավաբանական վարչությունում,
2007 թվականին աշխատել է ՀՀ իրավաբանների միությունում,
2007-2016 թվականների աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության հայցային ապահովման բաժնում,
2016 թվականից առ այսօր զբաղվում է մասնավոր իրավաբանական պրակտիկայով՝ մասնագիտանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վարչական ակտերի բողոքարկման հարցերով:
Ընկերությունն իրականացնում է ԱՄՆ-ում քաղաքական ապաստան հայցող քաղաքացիների համար պահանջվող փաստաթղթերի(case) , I - 589 ձևաթղթի գրագետ կազմման ԱՄՆ էմիգրացիոն ծառայություն (USCIS ) կամ դատարան դրանց մուտքագրման ծառայությունների մատուցում:
HAKOBYAN LAW FIRM
/747/ 488 63 57
viam102000@yahoo.com
1992-2009թ.թ. աշխատել է ՀՀ ոստիկանությունում` քննիչի պաշտոնում:
2009-2014թ.թ. աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում` քննիչի պաշտոնում:
2012 թվականի հունիսից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է (վկայական` 1384):
2014 թվականից մինչ օրս զբաղվում է փաստաբանական ծառայությունների մատուցման գործունեությամբ: