SHAHINYANS
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ
Բարի գալուստ SHAHINYANS փաստաբանական գրասենյակ։
Մենք տրամադրում ենք պրոֆեսիոնալ, փորձով հիմնավորված և արդյունավետ իրավաբանական աջակցություն՝ հիմնված 20 տարվա աշխատանքային փորձի վրա։ Գրասենյակի հիմնադիրն ունի բազմամյա գործունեության փորձ Հայաստանի Հանրապետության քննչական մարմիններում, դատախազությունում, իսկ ներկայում ծավալում է ակտիվ փաստաբանական գործունեություն։
Մեր գործելաոճի հիմքում են օրինականությունը, վստահությունը, մասնագիտական պատասխանատվությունը և հաճախորդի շահերի առաջնահերթությունը։ Այստեղ Դուք կարող եք ստանալ ամբողջական իրավաբանական սպասարկում քրեական, քաղաքացիական և վարչական գործերով՝ սկսած խորհրդատվությունից մինչև ձեր իրավունքների և օրինական շահերի ներկայացում ու պաշտպանություն ոստիկանությունում, հարկային և մաքսային մարմիններում, քննչական կոմիտեում, դատախազությունում և դատարաններում, ինչպես նաև այլ համապատասխան մարմիններում ու կազմակերպություններում։
Մենք հրավիրում ենք Ձեզ ծանոթանալ մեր գործունեությանն ավելի մանրամասն «Մեր մասին» բաժնում, ինչպես նաև՝ ուսումնասիրել մեր պրակտիկան, հաջողությունները, պրակտիկ խնդիրների լուծման տարբերակներն ու օրենսդրական մեկնաբանությունները համապատասխան էջերում։
Շնորհակալ ենք վստահության համար։